ՀՀ վարչապետը և ԵՏՀ կոլեգիայի նախագահը քննարկել են ԵԱՏՄ-ում ՀՀ նախագահության առաջնահերթությունների և ծրագրերի հարցեր

ՀՀ վարչապետը և ԵՏՀ կոլեգիայի նախագահը քննարկել են ԵԱՏՄ-ում ՀՀ նախագահության առաջնահերթությունների և ծրագրերի հարցեր

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Բակիտժան Սագինտաևին: Ինչպես տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմից, վարչապետը կրկին շնորհավորել է Բակիտժան Սագինտաևին նոր պաշտոնը ստանձնելու առիթով և մաղթել արդյունավետ աշխատանք: Ըստ աղբյուրի՝ զրուցակիցները քննարկել են Եվրասիական տնտեսական միությունում ՀՀ նախագահության առաջնահերթություններին և ծրագրերին վերաբերող հարցեր: Մտքեր են փոխանակվել ԵԱՏՄ շրջանակում համագործակցությանը և տնտեսական զարգացումներին առնչվող թեմաների շուրջ: Նշվում է, որ անդրադարձ է կատարվել նաև ՀՀ կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագծին: