5G-ի անցմանը պատրաստ ցանց և որակապես նոր հեռուստատեսություն. Ucom-ը, Nokia և Mediakind ընկերությունների հետ կնքել է պաշտոնական համաձայնագրեր

5G-ի անցմանը պատրաստ ցանց և որակապես նոր հեռուստատեսություն. Ucom-ը, Nokia և Mediakind ընկերությունների հետ կնքել է պաշտոնական համաձայնագրեր

Ucom-ը հայտարարում է ցանցի արդիականացման նոր փուլի մեկնարկի մասին, որի շրջանակում Երևանում պաշտոնական համաձայնագրեր են կնքվել համաշխարհային գիգանտներից մեկի՝ Nokia-ի և հեռուստատեսության ժամանակակից լուծումներ ու նոր որակի ծառայություններ առաջարկող  միջազգային առաջատար MediaKind ընկերության հետ: Ստորագրման արարողությանը ներկա են գտնվել ՀՀ բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը, Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի գործող նախագահ Գարեգին Բաղրամյանը, Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանը, դեսպաններ, բանկային, տեխնոլոգիական, բիզնես ոլորտի ղեկավարներ: «Ucom-ը համարձակ քայլ է նախաձեռնել բոլոր ուղղություններով՝ կատարելով ներդրումներ, որոնք ուղղված են ընկերության հաջորդ փուլի զարգացմանը: Մեզ համար այս պահին կարևոր է ընդլայնել և արդիականացնել ցանցը՝ ներկայացնելով 5G-ին պատրաստ տեխնոլոգիաներ:  Այդ աշխատանքները մենք կմեկնարկենք մարզերից: Սա համահունչ է մեր ռազմավարությանը, որին հավատում է մեր թիմը, մեր բաժնետերերը, մեր գործընկերները»,-ասել է Ucom ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը: Nokia-ն ընտրվել է Ucom-ի կողմից՝ արդիականացնելու և ընդլայնելու շարժական ցանցը՝ դարձնելով այն 5G անցմանը պատրաստ Հայաստանի բոլոր մարզերում: Բացի այդ, Nokia-ն կթարմացնի Ucom-ի ֆիքսված և բջջային ցանցերի հիմնական ենթակառուցվածքները,  կներդնի նոր բարձր թողունակությամբ IP տրանսպորտային ցանց, ինչը կբարելավվի բջջային և ֆիքսված օգտատերերի փորձառությունը՝ տվյալների փոխանցման արագության և հզորության ավելացմամբ: «Nokia-ն ուրախ է ամրապնդել իր գործընկերությունը Ucom-ի հետ այս նոր գործարքով: Մեր նորագույն տեխնոլոգիաների ներդրմամբ մենք կօգնենք Ucom-ին մատուցել հաճախորդների բացառիկ փորձ, որը կլինի հաստատուն, արագ արձագանքող և արդյունավետ: Սա նոր հնարավորություններ կընձեռի և՛ ձեռնարկություններին, և՛ անհատներին ձեր երկրում, միաժամանակ կամրապնդի Ucom-ի դիրքավորմանը՝ անխափան անցնելու 5G-ին»,- ասել է կապի ու հեռահաղորդակցության ոլորտում 159-ամյա առաջատար Nokia ընկերությունը` Եվրոպական երկրներում բջջային ցանցերի գծով փոխնախագահ Պիտեր Վուկովիցի ելույթով Երևանում: «Ucom-ը մեծ թռիչքների է պատրաստվում, և ոգևորված ենք բոլորս: Նոր ռազմավարությամբ, վերջին տասնամյակի այս մասշտաբային ներդրմամբ Ucom-ը սկսում է մարզերից: Այն տեսլականը կիսում են բաժնետերերը մեծ հավատով, որ Ռալֆ Յիրիկյանի առաջնորդությամբ Ucom-ը բացառիկ նոր որակ ու մշակույթ կբերի ընկերությանն ու մեր բաժանորդներին»,-իր ելույթում ասել է  «Գալաքսի» ընկերությունների խմբի համահիմնադիր և կառավարման խորհրդի համանախագահ Արտյոմ Խաչատրյանը: MediaKind ընկերության հետ համագործակցելով՝ Ucom-ը կառաջարկի տեխնոլոգիապես առաջադեմ հեռուստատեսային նոր հարթակ, ինչպես նաև դուրս գալով ներկայիս իր IP հեռուստատեսության ցանցի սահմաններից, ընկերությունը կառաջարկի բոլորովին նոր փորձառություն, թե՛ տնային, թե՛ շարժական սարքավորումներից օգտվող բաժանորդների համար: «Որպես մեդիա տեխնոլոգիաների և ծառայությունների առաջատար՝ MediaKind-ը խթանում է նոր ստանդարտներ ամբողջ աշխարհում: Ucom-ի պես դինամիկ զարգացող ընկերության հետ համագործակցությունը մեզ համար հիրավի մեծ պատիվ է: Այն մեզ հնարավորություն է տալիս Հայաստանի բաժանորդներին տրամադրել որակապես լավագույն մեդիա բովանդակությունը: Մեր նպատակն է Հայաստանում ստեղծել հաջորդ սերնդի հեռուստատեսային ծառայություն»,-ասել է MediaKind ընկերության Եվրոպայի, Միջին Արևելքի, Աֆրիկայի ու Խաղաղօվկիանոսյան Ասիայի վաճառքի փոխնախագահ Վիետ Նուեն Կաոն: