ՀՀ փոխվարչապետն ու Բրազիլիայի դեսպանն անդրադարձել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակի

ՀՀ փոխվարչապետն ու Բրազիլիայի դեսպանն անդրադարձել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակի

Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Բրազիլիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ֆաբիո Վազ Պիտալուգային: Ինչպես տեղեկանում է փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գրասենյակի տարածած հաղորդագրությունից, ողջունելով դեսպանին՝ փոխվարչապետը կարևորել է Հայաստան-Բրազիլիա փոխգործակցության շարունակական զարգացումը և հույս հայտնել, որ այն առավել կընդլայնվի զբոսաշրջության, բարձր տեխնոլոգիաների և համագործակցության ներուժ ունեցող այլ բնագավառներում։ Դեսպանն իր հերթին շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և վստահեցրել, որ կներդնի առավելագույն ջանքեր երկկողմ հարաբերությունների հետագա ամրապնդման ուղղությամբ: Զրուցակիցներն անդրադարձել են նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակի: