Կենդանասերները դատախազության մոտ էին բերել Հրազդանում սատկացված շան մարմինը

Կենդանասերները դատախազության մոտ էին բերել Հրազդանում սատկացված շան մարմինը

Մի խումբ կենդանասերներ այսօր բողոքի ակցիա են իրականացրել ՀՀ Գլխավոր դատախազության դիմաց։ Պատճառը երեկ Հրազդանում տեղի ունեցած շների սպանդն է. ըստ ոստիկանության սպանվել է 2 շուն, ևս մեկին վիրավորել էին։ Կենդանասերները հայտարարել են, թե նստացույց են սկսում, մինչ դատախազությունից որևէ մեկը չիջնի ու բացատրություն չտա: Նրանք իրենց հետ բերել էին նաև Հրազդանում սատկացված շներից մեկի մարմինը։ Կենդանասերները պահանջում են իրավական ընթացք տալ կատարվածին, նաև պնդում, որ Հայաստանի ողջ տարածով պետք է լինեն թափառող կենդանիների համար պետական կացարաններ: