Պուտինը կմասնակցի նախագահական ընտրություններին

Պուտինը կմասնակցի նախագահական ընտրություններին

Նախագահ Վլադիմիր Պուտինը «հատուկ գործողության» մասնակից, ինքնահռչակ «Դոնեցկի հանրապետության» հերոս Արտեմ Ժոգային տեղեկացրել է նախագահական նոր ժամկետի համար առաջադրվելու պլանների մասին․ հայտնում է РИА Новости-ի թղթակիցը։ «Սպարտա» գումարտակի հրամանատարը պետության ղեկավարին նման խնդրանքով էր դիմել Ռուսաստանի հերոսներին «Ոսկե աստղ» շքանշանների հանձնման արարողության մասնակիցների հետ ոչ պաշտոնական շփման ժամանակ։ Նախօրեին Դաշնության խորհուրդը նախագահական ընտրություններ նշանակեց 2024թ․ մարտի 17-ին։