ՌԴ Սախալինի երկրամասի իրավապահների կողմից հետախուզվողը հայտնաբերվել է Այրումի սահմանային անցակետում

ՌԴ Սախալինի երկրամասի իրավապահների կողմից հետախուզվողը հայտնաբերվել է Այրումի սահմանային անցակետում

Այրում կայարանի սահմանային վերահսկողության բաժնից նոյեմբերի 28-ին, ժամը 02.00-ին ոստիկանության Նոյեմբերյանի բաժին է տեղափոխվել 51-ամյա Ռեուցկի Պ.-ն, որը մարտի 1-ից ՌԴ ներքին գործերի Սախալինի երկրամասի վարչության կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 330.2-րդ հոդվածի մեղադրանքով: Ինչպես տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանությունից, խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրություն: Հայտնաբերման մասին տեղյակ է պահվել հետախուզումը նախաձեռնողին: Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: