Բլինկենը պատասխանել է ՆԱՏՕ-ին Ուկրաինայի հնարավոր անդամակցության մասին հարցին

Բլինկենը պատասխանել է ՆԱՏՕ-ին Ուկրաինայի հնարավոր անդամակցության մասին հարցին

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը հայտարարել է, որ Ուկրաինան ՆԱՏՕ-ի ճանապարհին է և կմիանա այն ժամանակ, երբ դաշինքի անդամները վստահ լինեն, որ նա համապատասխանում է անդամակցության պայմաններին։ Այդ մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ «Մենք հաստատեցինք Վիլնյուսում ընդունված պարտավորությունները, որ Ուկրաինան կդառնա ՆԱՏՕ-ի անդամ, երբ դաշնակիցներն ընդունեն, որ պայմանները կատարվում են», - ասել է պետքարտուղարը Բրյուսելում Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրի Կուլեբայի հետ հանդիպման ժամանակ։ ՆԱՏՕ-ի երկրների արտաքին գործերի գերատեսչությունների ղեկավարների հանդիպումից հետո Բլինկենը խոստացել է, որ դաշինքի բոլոր անդամները կշարունակեն Ուկրաինային մատակարարել Ռուսաստանին դիմակայելու համար անհրաժեշտ ամեն ինչ։