«ԵՄ-ն չի հասցնի կատարել Կիևին 1 մլն արկ մատակարարելու իր խոստումը». Միշել

«ԵՄ-ն չի հասցնի կատարել Կիևին 1 մլն արկ մատակարարելու իր խոստումը». Միշել

«Եվրամիությունը ժամանակ չի ունենա կատարել Ուկրաինային 1 մլն արկ մատակարարելու խոստումը»․ հայտարարել է Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելը։ «Մենք մտադիր ենք պահպանել Ուկրաինային 1 միլիոն արկ մատակարարելու՝ մեր խոստումը, բայց դա սպասվածից ավելի երկար ժամանակ կպահանջի», - ասել է Միշելը: «Մենք պատրաստվում էինք դա անել մարտին, բայց դա կպահանջի ևս մի քանի ամիս»: Նա հավելել է, որ Եվրոպան դեռ մտադիր է աջակցել Կիևին։