ԱՄՆ-ում մեքենաների վերանորոգման կետում պայթյունի հետևանքով երեք մարդ է զոհվել

ԱՄՆ-ում մեքենաների վերանորոգման կետում պայթյունի հետևանքով երեք մարդ է զոհվել

Ամերիկյան Օհայո նահանգի Հիլսբորո քաղաքում մեքենաների վերանորոգման կետում պայթյունի հետևանքով երեք մարդ է զոհվել, մեկը հոսպիտալացվել է։ Ինչպես տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այդ մասին հայտնել է նահանգային իշխանությունը։ Նշվում է, որ պայթյունը տեղի է ունեցել տեղական ժամանակով երեկոյան ժամը չորսին։ Ականատեսներից մեկը, ով աշխատում էր մոտակա ալկոհոլային խմիչքների խանութում, ասել է, որ պայթյունը զգացել է որպես «երկրաշարժ»: Միջադեպը հետաքննվում է, պայթյունի պատճառը դեռ պարզված չէ։