Ֆինլանդիան մինչև դեկտեմբերի 13-ը ամբողջությամբ կփակի Ռուսաստանի հետ ցամաքային սահմանը, բացառություն կարվի միայն բեռնատարների համար

Ֆինլանդիան մինչև դեկտեմբերի 13-ը ամբողջությամբ կփակի Ռուսաստանի հետ ցամաքային սահմանը, բացառություն կարվի միայն բեռնատարների համար

Ֆինլանդիայի կառավարությունը որոշել է նոյեմբերի 30-ից դեկտեմբերի 13-ը ամբողջությամբ փակել Ռուսաստանի հետ սահմանի բոլոր ցամաքային կետերը, բացառություն կարվի միայն բեռնատար տրանսպորտի համար: Այս մասին հայտնում է «Ինտերֆաքս»-ը՝ վկայակոչելով Bloomberg-ը: «Նպատակն է հնարավորինս շուտ կարգավորել իրավիճակը Ռուսաստանի հետ սահմանին», - հայտարարել է երկրի վարչապետ Պետերի Օրպոն: Նրա խոսքով՝ Հելսինկիում կարծում են, որ անցակետի կարճատև և ամբողջական փակումն արդյունավետ կլինի Ռուսաստանի տարածքից Ֆինլանդիա միգրացիոն հոսքի խնդրի կարգավորման համար: Վարչապետը նաև ասել է, որ մտադիր չէ ռուսական կողմի հետ քննարկել սահմանային իրավիճակը, սակայն Հելսինկիում պատրաստ են դիվանագիտական մակարդակով բանակցությունների: