
«Սկսվել է Նախիջևանի հետ Իրանի տարածքով նոր հաղորդակցուղիների կառուցումը». Հաջիև
11:50 | 2023-11-21
«Նախիջևանի ինքնավար հանրապետության և Ադրբեջանի այլ տարածքների միջև ցամաքային ու երկաթուղային ճանապարհների վերականգնման ուղղությամբ Իրանի հետ նախնական շփումներն արդեն սկսվել են»․ այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահի խորհրդական Հիքմեթ Հաջիևը։
Հաջիևը, մասնավորապես, հայտարարել է. «Այսինքն, գործնականում աշխատանքները սկսվել են, շարունակվում է ցամաքային և երկաթուղային գծերի կառուցումը, որոնք անցնելու են Իրանի տարածքով և այնտեղից մինչև Նախիջևան։ Զանգելանում և Աղբենդում նաև կամուրջներ են կառուցվելու Արաքս գետի վրայով։ Վերջին 3 տարում Հայաստանը լուրջ քայլեր չի ձեռնարկել այս գծի կառուցման և առաջմղման ուղղությամբ, իսկ մենք չենք կարող սպասել, որ Հայաստանը որոշում կկայացնի: Ինչպես տեսնում եք, «միջին միջանցքում» նոր հնարավորություններ են ի հայտ գալիս, և մենք պետք է դրանք ճիշտ գնահատենք և բարելավենք հարաբերությունները»։