
Առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով
10:30 | 2023-11-21
Հանրապետության տարածքում նոյեմբերի 21-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ ձյուն, առանձին վայրերում՝ բուք, ճանապարհներին մերկասառույց։ Նոյեմբերի 22-25-ն սպասվում է առանց տեղումների եղանակ։
Քամին հյուսիսարևմտյան է՝ 4-7 մ/վ, նոյեմբերի 21-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում 18-23 մ/վրկ արագությամբ: Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 21-ին կնվազի 7-10 աստիճանով, 22-ի գիշերը ևս 3-4 աստիճանով։
Երևանում նոյեմբերի 21-25-ն սպասվում է առանց տեղումների եղանակ։ Նոյեմբերի 21-ին սպասվում է քամու ուժգնացում 15-18 մ/վրկ արագությամբ։