Ձյուն ու մերկասառույց․ Հայաստանում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ

Ձյուն ու մերկասառույց․ Հայաստանում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Դժվարանցանելի են Լանջիկ-Մաստարա, Սարավան-«Զանգեր» ավտոճանապարհները, Ծիլքար գյուղի հատվածը և Դիլիջանի ոլորանները։ «Մեղրու սար», Գորայք-«Զանգեր» և Սարավան-«Զանգեր» (անհրաժեշտ է կիրառել անվաշղթաներ) կոչվող հատվածներում, Աբովյան քաղաքում, Ախուրյան գյուղում և Գեղարքունիքի մարզում տեղում է ձյուն: Տիգրանաշենի ոլորաններին (բուք), Լանջիկ-Մաստարա, Գյումրի-Աշոցք-Բավրա ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։ Լարսի մասին. Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։