
Թուրքիան պատրաստ է ընդունել Մոսկվայի և Կիևի միջև բանակցությունները
00:15 | 2023-11-21
Թուրքիան պատրաստ է ընդունել Մոսկվայի և Կիևի միջև բանակցությունները։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Հաքան Ֆիդանը` երկրի խորհրդարանում ներկայացնելով իր ղեկավարած գերատեսչության բյուջեն։
Ֆիդանի խոսքով՝ Անկարան մոտենում է Ռուսաստանի և Ուկրաինայի հետ հարաբերությունների զարգացմանը՝ «ելնելով իր ազգային շահերից և միջազգային պարտավորություններից»։