Կիևը հայտարարել է Լեհաստանի հետ սահմանի արգելափակման հետևանքով տնտեսության հնարավոր վնասի մասին

Կիևը հայտարարել է Լեհաստանի հետ սահմանի արգելափակման հետևանքով տնտեսության հնարավոր վնասի մասին

Լեհական փոխադրողների կողմից սահմանի արգելափակումն ապագայում ծայրահեղ վնաս կհասցնի Ուկրաինայի տնտեսությանը: Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին հայտարարել է Ուկրաինայի էկոնոմիկայի փոխնախարար Տարաս Կաչկան։ «Դա չափազանց վնասակար է Ուկրաինայի տնտեսության համար, քանի որ սահմանի լեհական կողմում արգելափակված բեռնատարները նվազեցնում են ապրանքների արտահանման հնարավորությունը: Մեր արտահանողներից շատերը տուժում են դրա պատճառով, հատկապես նրանք, ովքեր սննդամթերք կամ ապրանքներ են մատակարարում խոշոր արդյունաբերական ձեռնարկություններին: Եվ դա մեծ հարված կլինի արտահանողների և ուկրաինական տնտեսության համար»,-ասել է Կաչկան համաուկրաինական հեռուստամարաթոնի եթերում: