
Իրանում երկրաշարժ է գրանցվել
22:45 | 2023-11-20
Իրանի հարավում 4,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել։ Այս մասին հայտնում է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է Բանդար Աբաս քաղաքից 62 կմ հյուսիս-արևելք՝ մոտ 352 հազար մարդ բնակչությամբ։ Օջախն ընկել է 10 կմ խորության վրա։
Զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չկան։