Գազայի հատվածի հիվանդանոցների միջև կապը կորել է

Գազայի հատվածի հիվանդանոցների միջև կապը կորել է

Գազայի հատվածի հիվանդանոցների միջև կապը կորել է, տեղեկատվության թարմացումը դժվարացել է: Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին ասել է պաղեստինյան անկլավի առողջապահության նախարարության խոսնակ Աշրաֆ ալ-Կուդրան: «Գազայի հատվածի հիվանդանոցների միջև ցանկացած հաղորդակցություն կորել է, ինչը դժվարացնում է տեղեկատվության թարմացումը», - ասվում է նախարարության ներկայացուցչի հայտարարության մեջ, որը տեղադրված է նրա «Տելեգրամ» ալիքում: Նրա խոսքով՝ Իսրայելի զինվորականները շարունակում են օղակը սեղմել Գազայի հատվածում գտնվող ինդոնեզական հիվանդանոցի շուրջ, որտեղ մոտ 700 մարդ կա։