Ադրբեջանը կեղծ մեղադրանքներով կալանավորել է գերեվարված Ռաշիդ Բեգլարյանին

Ադրբեջանը կեղծ մեղադրանքներով կալանավորել է գերեվարված Ռաշիդ Բեգլարյանին

Լեռնային Ղարաբաղում մոլորված ու Ադրբեջանի սահմանապահների կողմից գերեվարված Ռաշիդ Բեգլարյանին շինծու մեղադրանքներ են առաջադրվել։ Ինչպես տեղեկացնում է ադրբեջանական լրատվամիջոցները, նրան կեղծ մեղադրանքներ են առաջադրվել Ադրբեջանի քրեական օրենսգրքի 5 հոդվածներով, մասնավորապես, «Ստեփանակերտի թիվ 3 մանկական հիվանդանոցում պահվող ադրբեջանցի գերիների նկատմամբ խոշտանգումներ կատարելու, ռազմական հանցագործությունների, անօրինական զինված խմբավորումների գործունեությանը մասնակցելու համար»։ Ռաշիդ Բեգլարյանը կալանավորվել է։