Միջազգային հանրությունը պետք է շտապ քայլեր կատարի. Մարուքյան

Միջազգային հանրությունը պետք է շտապ քայլեր կատարի. Մարուքյան

Հատուկ հանձնարարություններով Հայաստանի դեսպան Էդմոն Մարուքյանը Իքսի իր էջում լուսանկար է հրապարակել ու գրել. «Լուսանկարում պատկերված են ադրբեջանական ռազմական ագրեսիայի հետևանքով իրենց պապենական տներից տեղահանված Լեռնային Ղարաբաղի հազարավոր հայեր: Նրանք իրական հնարավորություն չունեն վերադառնալու իրենց տները, սակայն Ադրբեջանը շարունակում է խաբել միջազգային հանրությանը։ Այն պետք է հրատապ գործողություններ կատարի»: