
«Մեր օպերացիան տևել է 23 ժամ 51ր». Հաջիև
15:30 | 2023-09-22
Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը քննարկումներ է անցկացրել Կարմիր խաչի միջազգային կոմիտեի Բաքվի գրասենյակի, ինչպես նաև այլ միջազգային կառույցների ներկայացուցիչների հետ․
«Տեղական հակաահաբեկչական միջոցառումների ընթացքում, որոնք տևել են 23 ժամ 51 րոպե, բոլոր միջոցներով կանխվել են վտանգները։ Ադրբեջանական կողմը ապահովում է և կապահովի բոլոր անհրաժեշտ պայմանները Լաչին-Ստեփանակերտ և Աղդամ-Ստեփանակերտ ճանապարհներով դեղերի, սննդամթերքի և այլ ապրանքների առաքման համար։ Ադրբեջանական կողմը պատրաստ է ԿԽՄԿ-ի միջոցով բժշկական օգնություն ցուցաբերել հայազգի վիրավոր զինվորականներին։ Մենք կամավոր և անհատական հիմունքներով ապահովում ենք Խանքենդի-Լաչին ճանապարհով անձնական մեքենաներ վարող քաղաքացիական անձանց անվտանգությունը։ Հեռանալ ցանկացողները հիմնականում զինվորականների ընտանիքների անդամներ են։ Զենքն ինքնակամ վայր դրած զինվորականներն ազատության մեջ են, ինչպես մենք ուղղակիորեն հայտարարել ենք։ Մենք սատարում ենք, որ Ժնևի գրասենյակից ԿՄԽԿ-ի նոր աշխատակիցներ գան», - հայտարարել է Հաջիևը։
Նա նաև ասել է, թե «Բժշկական նպատակներով տարհանում Հայաստան կարող է կատարվել նաև Հայաստանից եկող մեքենաներով»։