ԼՂ իրավիճակի հարցն այլևս ՄԱԿ ԱԽ տիրույթում է․ երեկ տեսա երկրներ, որոնք հիշում են՝ ինչ է միջազգային իրավունքը

ՀՀ ԱԳ նախարարը հստակ դիրքորոշում հայտարարեց․ խնդիրը միջազգային իրավական անվտանգային համակարգի հետագա կենսունակության հարցն է: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց ՀՀ Աժ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը։ Վարդանյանի խոսքով՝ խաղաղապահների իմաստը խաղաղության ապահովումն է․ գործելու համար անհրաժեշտ է ցանկություն և ունակություն. «ԼՂ իրավիճակի հարցն այլևս ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի տիրույթում է։ ԱԽ-ում տեսա պետություններ, որոնք հիշում են՝ ինչ է միջազգային իրավունքը։ Կան ՀՀ շահեր, որոնք պետք է սպասարկվեն․ վեկտորալ փոփոխությունների մասին չեմ ուզում խոսել։ Շնորհակալություն Ֆրանսիայի և Գերմանիայի գործընկերներին՝ հստակ, միջազգային իրավունքի վրա հիմնված և դատապարտող մոտեցումների համար։ Եթե արտերկրից ինչ-որ մեկի կոչով ՀՀ քաղաքացին պետք է  դուրս գա փողոց, դրանից լավ բան չի ստացվի։ Եկեք հստակ հասկանանք՝ ով է հարձակվել, ինչի համար է հարձակվել։ Արցախցին Հայաստանում երբեք հյուր չի լինելու, բայց պետք է անել ամեն ինչ, որ արցախցին ապրի Արցախում»։