Սա Հայաստանը ծնկի բերելու ծրագիր է
13:00 | 2023-09-22
Միջազգային հիմնական դերակատարները խորամուխ են խնդրի մեջ, որ սա մի ամբողջական դավադիր պլան է ՀՀ դեմ, սա մի փաթեթ է, որի նպատակն է ծնկի բերել Հայաստանը։ «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց իրավագետ Արտաշես Խալաթյանը։
Խալաթյանի խոսքով՝ կարմիր գծեր կան, որոնց Ադրբեջանը սրընթաց մոտենում է. «Տեսանք հակադիր մոտեցումներ կրող պետությունների հայտարարությունները՝ ՌԴ և Չինաստան․ սրանք ստանձնում են Ադրբեջանի փաստաբանի դերը։Ակնհայտ է, որ Չինաստանը անդրկուլիսներում ներգրավված է նաև արցախյան ագրեսիայի գործընթացում: