ՄԱԿ ԱԽ-ն մեզ «շպարգալկա» տվեց․ Իշխանությունը պետք է հայտարարի՝ մեր շահերը պաշտպանելու ենք մեր դաշնակիցների հետ

Մտածում էի՝ թղթից շերեփ տալու, հիմա պարզվեց՝ ՄԱԿ ԱԽ նիստը գործողությունների քարտեզ էր։ «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց ԳԽ նախկին պատգամավոր Ազատ Արշակյանը։ Արշակյանի խոսքով՝ մեր իշխանության ակտիվությունից կախված՝ կորոշենք հաջորդական քայլերը որոնք են. «Արցախի և ՀՀ հարցը դուրս է գալիս թուրք-ռուսական ազդեցության գոտուց։ ՀՀ իշխանությունըպետք է  ելույթներից սեղմագիր սարքի և արտաքին հարաբերությունների քաղաքական վեկտորը ցույց տա։ ՄԱԿ ԱԽ-ն մեզ «շպարգալկա» տվեց։ Արարատ Միրզոյանին ասում ենք՝ Արարատ, հուպ տուր։ Արարատը պետք է ՔՊ գրասենյակում հավաքի գործընկերներին և այս ելույթը նրանց համար էլ կարդա։թե ամենաբարձր մակարդակով ասել են՝ ովքեր են մեր դաշնակիցները և հակառակորդները, հիմա մեր իշխանությունները պետք է մի բան անեն»։