Հայաստանի համար ստրատեգիական հնարավորություն է ստեղծվում ավելի ամուր դիրքերից խոսել

Արևմուտքի համար շատ քիչ բան է մնացել անելու, գոնե ապահովեն հայերի համար հումանիտար պայմաններ։ «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց Մասաչուսեթսի Սթոունհիլ քոլեջի պրոֆեսոր Աննա Օհանյանը։ Օհանյանի խոսքով՝ Արևմուտքը պետք է ուժեղացնի ճնշումը Ադրբեջանի վրա՝ ապահովելով այն հայերի ելքը, որոնք ուզում են տեղափոխվել ՀՀ։ Ըստ Տիկին Օհանյանի՝ Հայաստանի համար ստրատեգիկ հնարավորություն է ստեղծվում ավելի ամուր դիրքերից խոսել. «Չնայած իրավիճակը ծանր է, բայց ՀՀ-ի համար պետականությունը ամրացնելու հնարավորություն է ստեղծվում։ Նոյեմբերի 9-ի հայտարարությունը կարելի է համարել ամբողջովին սպառված, որը ՀՀ-ին հնարավորություն է տալիս։ Արևմուտքը սանկցիաներ հեշտ չի կիրառում, բայց Ադրբեջանը գիտի սեղանին այն կա։ Սա հումանիտար հարց է, եթե քաղաքական լիներ Արևմուտքը ավելի բարձր կխոսեր»։