Ալիևն իր ամբարտավան կեցվածքով հոգնեցրել է Եվրոպային. ԵԽ պատգամավորների պահանջը հավանական է
20:31 | 2023-09-21
Եվրախորհրդարանի ավելի քան 60 պատգամավորներ Ժոզեպ Բորելին հարցրել են, թե ինչ պատժամիջոցներ է պատրաստվում ԵՄ-ն կիրառել Ադրբեջանի դեմ։ Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցել է Հայ Դատի Եվրոպայի հանձնախմբի նախագահ Գասպար Կարապետյանի հետ։
Կարապետյանի խոսքով՝ Եվրախորհրադարանի պատգամավորների կողմից առաջին անգամ բուռն կերպով է դրվել պատժամիջոցների գնալու պահանջը. «Ալիևը իր ամբարտավան կեցվածքով հոգնեցրել է Եվրոպային. ԵԽ պատգամավորների պահանջը հավանական է»։