Վերջին 15 րոպեի ընթացքում Ստեփանակերտում տասնյակ պայթյուններ են լսվել. Բեգլարյան

Վերջին 15 րոպեի ընթացքում Ստեփանակերտում տասնյակ պայթյուններ են լսվել. Բեգլարյան

Վերջին 15 րոպեի ընթացքում Ստեփանակերտում տասնյակ պայթյուններ են լսվել:Այս մասին X-ում գրել է Արցախի նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը: «Ռազմական գործողությունները շարունակվում են, և Արցախի պաշտպաններն ամեն ինչ անում են արյունալի ցեղասպանությունը կանխելու համար»,- գրել է նա: Ավելի վաղ Բեգլարյան գրել էր, որ ադրբեջանական ուժերը ժամը 19:00-ի սահմաններում ավիահարված են հասցրել Մարտակերտ քաղաքի տարածքում և Ասկերանի շրջանի գյուղերին: «Հրետակոծություններն ու մարտերը շարունակվում են, զոհերի/վիրավորների թիվը խաղաղ բնակիչների և զինվորականների շրջանում աճում է»,-ավելացրել էր նա: https://twitter.com/Artak_Beglaryan/status/1704162065772949567?ref_src=twsrc%5Etfw%7Ctwcamp%5Etweetembed%7Ctwterm%5E1704162065772949567%7Ctwgr%5E0b9fd6c334b4cd28b40d3417ed733e6d7d96aaee%7Ctwcon%5Es1_&ref_url=https%3A%2F%2Finfoport.am%2Fam%2Fnews%2Fartsakh%2Fverjin-15-ropei-yntacqum-stepanakertum-tasnyak-paytyunner-en-lsvel-beglaryan%3Ffbclid%3DIwAR03gUyDkAM0dtNnjzLq1nw8AuQW9prDm25M9pUVvPnVmh1HF7kD016-aOU