ՀՀ քաղաքացին թույլ չի տա Թուրքիա-Ադրբեջան-ՌԴ եռյակին երկիրը հանել վերահսկողությունից. «Հանրապետություն» կուսակցություն

ՀՀ քաղաքացին թույլ չի տա Թուրքիա-Ադրբեջան-ՌԴ եռյակին երկիրը հանել վերահսկողությունից. «Հանրապետություն» կուսակցություն

«Հանրապետություն» կուսակցությունը հանդես է եկել ներքին հանդուրժողականության և հանրության համախմբման կոչով։ «Մեր հակադրություններից միանշանակ օգտվելու են Հայաստանի Հանրապետության թշնամիները՝ փորձելով պատերազմը տեղափոխել մեր տարածք, նպատակ ունենալով ուժային ճանապարհով բացել Նախիջևանին կապող միջանցքը և զրկել Հայաստանը ինքնիշխանությունից, վերածելով ՌԴ նահանգի։ ՀՀ բոլոր քաղաքացիներին, քաղաքական կուսակցություններին և հասարակական կազմակերպություններին կոչ ենք անում զերծ մնալ հավաքներ կազմակերպելուց և հանրային միջոցառումներին մասնակցելուց։ Ստեղծված վիճակի լուծումն արտաքին դաշտում նպատակամղված և ճկուն աշխատելու մեջ է։ Վստահ ենք, որ ՀՀ քաղաքացին կցուցաբերի իմաստնություն և թույլ չի տա Թուրքիա-Ադրբեջան-Ռուսաստան արդեն ակնհայտ թշնամական եռյակին ներքին հակադրություններ հրահրելով, երկիրը հանել վերահսկողությունից»,- նշված է հայտարարության մեջ։