
Ադրբեջանի լկտի հարձակումը ԼՂ վրա ապացուցում է հայ բնակչությանը բնաջնջելու Ալիևի չարամիտ մտադրությունը․ ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժող
19:40 | 2023-09-19
Լեռնային Ղարաբաղի վրա սեպտեմբերի 19-ի Ադրբեջանի իրականացրած լկտի հարձակումը հերթական ապացույցն է այն բանի, որ այդ երկրի ղեկավար Իլհամ Ալիևը ցանկանում է բնաջնջել տեղի հայ բնակչությանը։ Այս մասին ասվում է X (նախկին Twitter) սոցցանցում ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի գրառման մեջ։
«Ադրբեջանի լկտի հարձակումը Լեռնային Ղարաբաղի վրա կրկին ապացուցում է Ալիևի չարամիտ մտադրությունը՝ բնաջնջելու տեղի հայ բնակչությանը։ ԱՄՆ-ն և միջազգային հանրությունը պետք է գործի անցնեն»,- ասվում է գրառման մեջ։
https://twitter.com/SFRCdems/status/1704140042434736242?ref_src=twsrc%5Etfw%7Ctwcamp%5Etweetembed%7Ctwterm%5E1704140042434736242%7Ctwgr%5Edfe841aea628733dab4d5d707587bb8ee7f32601%7Ctwcon%5Es1_&ref_url=https%3A%2F%2Farmenpress.am%2Farm%2Fnews%2F1119931.html