Ոստիկանությունը կոչ է անում ձեռնպահ մնալ հակահասարակական և հակաօրինական արարքներից

Ոստիկանությունը կոչ է անում ձեռնպահ մնալ հակահասարակական և հակաօրինական արարքներից

ՀՀ ոստիկանությունը հայտարարություն է տարածել, որում, մասնավորապես, ասված է. «Այս պահին Հանրապետության հրապարակում ընթանում է զանգվածային ակցիա, ինչի կապակցությամբ դիմում ենք քաղաքացիներին։ Հարգելի՛ քաղաքացիներ Կոչ ենք անում զանգվածային ակցիայի ընթացքում չենթարկվել հնարավոր սադրանքների, հակաիրավական քայլերի դրդող կոչերի ու գործողությունների: Հորդորում ենք ձեռնպահ մնալ հասարակական կարգի խախտմանն ուղղված ցանկացած քայլից, հակահասարակական և հակաօրինական արարքներից: ՆԳՆ ոստիկանությունը ողջ ծավալով իրականացնում և իրականացնելու է հասարակական կարգի ապահովմանն ուղղված իր գործառույթները, ինչն առավել արդյունավետ կլինի մեր հանրության քաղաքացիական բարձր գիտակցության և աջակցության դեպքում»: