Արցախյան հակամարտության լուծումը հնարավոր է մեծապես ՌԴ միջնորդությամբ. Ծառուկյան

Արցախյան հակամարտության լուծումը հնարավոր է մեծապես ՌԴ միջնորդությամբ. Ծառուկյան

Պետք է շտապ դադարեցնել ռազմական ագրեսիան։ Արցախյան հակամարտության լուծումը հնարավոր է միայն միջնորդների ներգրավմամբ խաղաղ բանակցությունների միջոցով և մեծապես Ռուսաստանի միջնորդությամբ` որպես տարածաշրջանում կայունության և խաղաղության երաշխավորի։ Հնարավոր չէ կոտրել Արցախի ժողովրդին, և ես վստահ եմ, որ ռուս խաղաղապահները կկատարեն իրենց պատմական առաքելությունը։«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը հայտարարությամբ է հանդես եկել։ «Ինն ամիս տևող տոտալ շրջափակումից հետո Ադրբեջանն այսօր անցել է լայնամասշտաբ հարձակման խաղաղ Արցախի նկատմամբ։ Սա իր անմարդկայնության աստիճանով միջազգային հանրության և միջնորդների նկատմամբ աննախադեպ արհամարհանքի դրսևորում է։ Սա մարտահրավեր է քաղաքակիրթ աշխարհին։ Սա ցեղասպանության փորձ է` ռմբակոծել խաղաղ քաղաքներն ու գյուղերը, հատկապես շրջափակման պայմաններում։ Պետք է շտապ դադարեցնել ռազմական ագրեսիան։ Արցախյան հակամարտության լուծումը հնարավոր է միայն միջնորդների ներգրավմամբ խաղաղ բանակցությունների միջոցով և մեծապես Ռուսաստանի միջնորդությամբ` որպես տարածաշրջանում կայունության և խաղաղության երաշխավորի։ Հնարավոր չէ կոտրել Արցախի ժողովրդին, և ես վստահ եմ, որ ռուս խաղաղապահները կկատարեն իրենց պատմական առաքելությունը։ Աստված պահապա՛ն Արցախին և մեզ բոլորիս»,- ասվում է հայտարարությունում։