Ադրբեջանը պատրաստ է հանդիպել ԼՂ ներկայացուցիչների հետ պայմանով. պաշտոնական հաղորդագրություն

Ադրբեջանը պատրաստ է հանդիպել ԼՂ ներկայացուցիչների հետ պայմանով. պաշտոնական հաղորդագրություն

Ադրբեջանի նախագահի աշխատակազմը հայտարարություն է տարածել՝ հայտնելով ԼՂ-ում բնակվող հայ բնակչության ներկայացուցիչների հետ Եվլախում հանդիպման պատրաստակամության մասին: «Սակայն հակաահաբեկչական միջոցառումները դադարեցնելու համար հայկական անօրինական զինված կազմավորումները պետք է սպիտակ դրոշ բարձրացնեն, հանձնեն բոլոր զենքերը, իսկ անօրինական ռեժիմը պետք է ինքնալուծարվի։ Հակառակ դեպքում հակաահաբեկչական միջոցառումները կշարունակվեն մինչև վերջ»,- ասված է հայտարարության մեջ։