«ՀՀ պետականությունը և ժողովրդավարական արժեքները հարձակման են ենթարկվում»․ Սուրեն Գրիգորյան

«ՀՀ պետականությունը և ժողովրդավարական արժեքները հարձակման են ենթարկվում»․ Սուրեն Գրիգորյան

ՀՀ փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է․ «Հայաստանի Հանրապետության պետականությունը և ժողովրդավարական արժեքները հերթական հարձակմանն են ենթարկվում։ Ինչպես ասել եմ նախկինում, պետք է հստակ տարբերակել քաղաքական անգամ ամենասուր տարաձայնությունները և այն քայլերը, որոնք սպառնալիք են երկրի պետականության և ժողովրդավարության համար։ Այս երկու արժեքները պետք է լինեն քաղաքականությունից դուրս և բացարձակ կոնսենսուսի առարկա բոլոր քաղաքական ուժերի համար։ Իսկ նրանք, որոնք այդ արժեքները կասկածի տակ են դնում, քաղաքական գործիչներ չեն, այլ գործակալներ, որոնց զրուցակիցը ոչ թե քաղաքական գործիչները, այլ իրավապահ համակարգը պետք է լինի»։