«ԼՂ-ում ռուս խաղաղապահները կատարում են իրենց գործառույթը». Պեսկովի գլխավոր հայտարարությունները

«ԼՂ-ում ռուս խաղաղապահները կատարում են իրենց գործառույթը». Պեսկովի գլխավոր հայտարարությունները

ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը անդրադարձել է ԼՂ-ում Ադրբեջանի ռազմական գործողություններին՝ անելով հետևյալ հայտարարությունները. ◾️Ռուսաստանն աշխատում է Ղարաբաղում իրավիճակի կարգավորումը դիվանագիտական ​​հուն վերադարձնելու ուղղությամբ։ ◾️Պեսկովը չի բացառել Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև բարձր մակարդակի շփումները Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակի ֆոնին։ ◾️Ղարաբաղում ռուս խաղաղապահների անվտանգությունը Կրեմլի համար առաջնահերթություն է, մինչդեռ նրանց կյանքին սպառնացող վտանգների մասին տեղեկություններ չկան։ ◾️Մոսկվան հուսով է, որ հնարավոր կլինի համոզել Բաքվին և Երևանին՝ հրաժարվել ուժային մեթոդներից և նստել բանակցությունների սեղանի շուրջ։ ◾️Ռուսաստանը մտահոգված է Ղարաբաղում լարվածության կտրուկ աճով և ռազմական գործողությունների բռնկմամբ։ ◾️Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահները կատարում են իրենց գործառույթը, սակայն իրավիճակը տարածաշրջանում մնում է ծանր։ ◾️Ղարաբաղում ռուս խաղաղապահները անմիջական կապի մեջ են հակամարտող կողմերի հետ։ ◾️Սեպտեմբերի 18-ին Աղդամի և Լաչինի ճանապարհներով մարդասիրական օգնության առաջին խմբաքանակն ուղարկվել է Ղարաբաղ։ ◾️Պեսկովն ասել է, որ Պուտինի և Փաշինյանի միջև շփումներ չեն եղել վերջինիս նամակից հետո։ ◾️Ռուսաստանը Բաքվի և Երևանի միջև խաղաղ կարգավորման հնարավորություն է տեսնում, սրանք առկա եռակողմ պայմանագրերն են։