«Կրեմլը կոչ է անում Երևանին և Բաքվին՝ հետևել ավելի վաղ ստորագրված եռակողմ փաստաթղթերին». Պեսկով

«Կրեմլը կոչ է անում Երևանին և Բաքվին՝ հետևել ավելի վաղ ստորագրված եռակողմ փաստաթղթերին». Պեսկով

ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովն անդրադարձել է ԼՂ-ում ստեղծված իրավիճակին․ «Կրեմլը մտահոգված է տարածաշրջանում կտրուկ սրացմամբ։ Հիմա գլխավորը Երևանին և Բաքվին համոզելն է՝ հրաժարվել ուժային մեթոդներից։ Ադրբեջանի զինված ուժերը պետք է միջոցներ ձեռնարկեն տարածաշրջանում խաղաղ բնակչության անվտանգությունն ապահովելու համար։ Ռուս զինվորականները շփման մեջ են հայկական և ադրբեջանական կողմերի հետ։ Հնարավոր են նաև բարձր մակարդակի շփումներ։ Ղարաբաղում ռուսական զորակազմի ավելացման հնարավորության մասին. նման որոշումներ ձևակերպում են զինվորականները, և դա համաձայնեցվում է բոլոր կողմերի հետ։ Խնդրի քաղաքական-դիվանագիտական լուծման հասնելու հնարավորություն կա։ Կրեմլը կոչ է անում Երևանին և Բաքվին՝ հետևել ավելի վաղ ստորագրված եռակողմ փաստաթղթերին»։