Շոյգուն մեկնում է Թեհրան

Շոյգուն մեկնում է Թեհրան

Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն երեքշաբթի կայցելի Թեհրան։ Այս մասին հայտնում է «Tasnim» գործակալությունը։ Նախարարն Իրանում կհանդիպի Իրանի զինված ուժերի հրամանատարության որոշ ներկայացուցիչների, այդ թվում՝ իր գործընկեր Մուհամմեդ Ռեզա Աշտիանիի հետ։ Սպասվում է, որ կողմերը կքննարկեն տարածաշրջանի զարգացումները և երկկողմ պաշտպանական հարաբերությունները։ Ռուսաստանի ՊՆ-ն դեռ չի հայտարարել այցի հնարավորության մասին։