Մեդվեդևը տարօրինակ գրառմամբ ակնարկել է Փաշինյանին

Մեդվեդևը տարօրինակ գրառմամբ ակնարկել է Փաշինյանին

ՌԴ նախկին նախագահ Դմիտրի Մեդվեդևը տելեգրամյան իր ալիքում տարօրինակ գրառում է արել՝ հավանաբար ակնարկելով Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին. «Մի օր եղբայրական երկրից իմ գործընկերներից մեկն ինձ ասաց. «Դե, ես Ձեզ համար օտար եմ, դուք ինձ չեք ընդունի»: Ես պատասխանեցի, ինչ պարտավոր էի. «Մենք դատելու ենք ոչ թե կենսագրությամբ, այլ գործողություններով»: Հետո նա պարտվեց պատերազմում, բայց տարօրինակ կերպով մնաց իր տեղում։ Հետո որոշեց իր անփառունակ պարտության մեջ մեղադրել Ռուսաստանին։ Հետո նա զիջեց իր երկրի տարածքի մի մասը։ Հետո որոշեց սիրախաղ անել ՆԱՏՕ-ի հետ, և նրա կինը, ցուցադրաբար, թխվածքաբլիթներով գնաց մեր թշնամիների մոտ: Գուշակեք, թե ինչ ճակատագիր է նրան սպասվում...»։