
«Ադրբեջանի ռազմական գործողությունները պետք է անմիջապես դադարեն». Շառլ Միշել
17:04 | 2023-09-19
Եվրախորհրդի նախագահ Շառլ Միշելը X-ի իր միկրոբլոգում անդրադարձել է Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողություններին Արցախում։
Նա, մասնավորապես, գրել է. «Ողբերգական լուրեր ենք ստացել Լեռնային Ղարաբաղի նախկին մարզից։ Ադրբեջանի ռազմական գործողությունները պետք է անմիջապես դադարեն՝ Բաքվի և Ղարաբաղի հայերի անկեղծ երկխոսության համար»։