Հայկական կողմը պետք է դիմի ՄԱԿ ԱԽ և պահանջի միջազգային խաղաղապահություն

Իրավական պատասխանատվությունը այս պահին գտնվում է ռուսական խաղաղապահ զորակազմի մոտ: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց միջազգային հարցերով փորձագետ Գեորգի Թումասյանը: Թումասյանի խոսքով՝ԼՂ-ն և ՀՀ-ն ունեն հնարավորություն և հիմք դիմել ՄԱԿ ԱԽ․ «Հայկական կողմը պետք է դիմի ՄԱԿ ԱԽ  և պահանջի միջազգային խաղաղապահություն: Հայաստանը պետք է դիմի գործընկերներին՝ իր տարածքային ամբողջականությունը պահպանելու համար: Տարածաշրջանում տեկտոնիկ փոփոխություններ են, եկել է գործելու ժամանակը: Ինչ-որ մի պահից կարող է հարձակում լինել ՀՀ դեմ․ Հռոմի ստատուտը պետք է շտապ վավերացնել»: