96-ի նման սեպտեմբերի 17-ին իշխանությունը վստահ էր, որ հաղթելու է
14:18 | 2023-09-19
Մեր ժողովուրդն անտարբեր էր այս ընտրությունների հանդեպ․ մտածում էին՝ գնանք էլ նույնն է, չգնանք էլ: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Գագիկ Մելքոնյանը:
Մելքոնյանի խոսքով՝ ժողովրդավարությունը հաղթանակեց․ ժողովուրդը տեսավ՝ ամեն մարդ իր ձայնի տերն է․ «Պարտության պատճառները հասկանում ենք․ չենք կարողացել քաղաքացուն բավարարել մեր աշխատանքով: 44-օրյա պատերազմն իր հետևանքները թողեց ընտրությունների վրա․ ամեն ինչ բարդվում է իշխանությունների վրա: Հինգերորդ շարասյունն աշխատեց ամբողջ ուժով՝ ապացուցելու, որ կարող են լուծել բոլոր խնդիրները ՌԴ-ի հետ: Ռուս-ադրբեջանական տանդեմի նպատակն է ծնկի բերել Հայաստանը․ խնդիրը Զանգեզուրի ճանապարհն է: Շրջափակված ենք ռուսական զորքերով․ շատ լավ ծանոթ ենք Մոսկվայի «փափուկ» ուժին: Մեծամասնությունը չի մասնակցել ընտրություններին, բայց չի նշանակում, որ դեմ են իշխանություններին: Կրկնվեց 96 թվականի պատկերը․ սեպտեմբերի 17-ին իշխանությունները ևս վստահ էին, որ հաղթելու են»: