ԵՄ-ն Թուրքիային կտրամադրի 400 մլն եվրո աջակցություն

ԵՄ-ն Թուրքիային կտրամադրի 400 մլն եվրո աջակցություն

Եվրոպական խորհուրդը համաձայնել է հաստատել Եվրոպական միության (ԵՄ) հանձնաժողովի կողմից Թուրքիային, Իտալիային, Ռումինիային տրամադրվող 454․8 մլն եվրո օգնությունը։ Տրամադրվող օգնության շուրջ 400 մլն եվրոն կուղղվի Թուրքիային՝ մասնավորապես Քահրամանմարաշում (պատմ. Մարաշ) փետրվարի 6-ին տեղի ունեցած ավերիչ երկրաշարժից տուժածներին, 33․9 մլն եվրոն կուղղվի 2022-ին երաշտի հետևանքով տուժած Ռումինիային, իսկ 20․9 մլն եվրոն՝ 2022-ին ջրհեղեղներից տուժած Իտալիային։ Ֆիանանսական օգնությունը կտրամադրվի Եվրախորհրդարանի և ԵՄ խորհրդի կողմից վերջնական հաստատումից հետո։ ermenihaber.am