Ստեփանակերտը պետք է ձևակերպի իր տեսլականը` ինչպե՞ս է տեսնում հարաբերությունները Բաքվի հետ

Վտանգավոր է, ԼՂ խնդիրը իջեցնում ենք արցախահայերի կարիքները բավարարող մակարդակի: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց ԼՂ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախկին նախագահ Վահրամ Աթանեսյանը: Աթանեսյանի խոսքով` Արցախում վճռականության պակասը, իրավիճակի ոչ ադեկվատ գնահատումը հանգեցրեց նման սցենարի. «Հաշիվը կորցրել եմ, թե այս երեք տարիների ընթացքում քանի փրկիչ հայտնվեց Արցախի փրկության համար»: