ՌԴ ՊՆ-ն Արցախում արձանագրել է հրադադարի խախտում և նշել մեկ վիրավորի մասին

ՌԴ ՊՆ-ն Արցախում արձանագրել է հրադադարի խախտում և նշել մեկ վիրավորի մասին

Ռուսական խաղաղապահ զորախումբը շարունակում է առաջադրանքներ իրականացնել Լեռնային Ղարաբաղի տարածքում։ Երեսուն դիտակետերում ռուս խաղաղապահները շուրջօրյա վերահսկում են իրավիճակը և հետևում հրադադարի ռեժիմի պահպանմանը։ Ինչպես նշվում է ՌԴ ՊՆ տեղեկագրում, ԼՂ Մարտակերտի շրջանում արձանագրվել է հրադադարի ռեժիմի խախտման դեպք։ Նշվում է, որ վիրավորվել է մեկ հայ զինծառայող։ Ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը հայկական և ադրբեջանական կողմերի հետ հետաքննություն է անցկացնում այս փաստի առնչությամբ։ Ավելի վաղ Արցախի ՊՆ-ն հայտնել էր, որ սեպտեմբերի 17-ին՝ ժամը 18։20-ի սահմաններում ադրբեջանական զինուժը Մարտակերտի շրջանում խախտել է հրադադարը՝ կիրառելով հրաձգային զենք և ԶՈւ 23-2 կայանք։ Նշվում էր, որ հայկական կողմում կա մեկ վիրավոր։