
Apple-ը ներկայացրել է Iphone 15-ը
10:01 | 2023-09-15
Apple-ը ներկայացրել է Iphone 15-ը։ iPhone 15 և iPhone 15 Plus՝ ունեն A16 Bionic չիպ, Super Retina XDR էկրան՝ համապատասխանաբար 6,1 և 6,7 դյույմ անկյունագծով և Dynamic Island տարր: Հիմնական տեսախցիկը 48 մեգապիքսել է։ Արժեքը՝ համապատասխանաբար 799 դոլար և 899 դոլար:
iPhone 15 Pro և iPhone 15 Pro Max՝ A17 Pro չիպ, տիտանի շրջանակ, կարգավորելի բազմաֆունկցիոնալ կոճակ, 6.1 դյույմանոց էկրան Pro-ի համար, 6.7 Max-ի համար, ավելի բարակ շրջանակներ: 48 մեգապիքսել տեսախցիկ 24 մմ, 28 մմ և 35 մմ կիզակետային երկարություններով: Արժեքը՝ համապատասխանաբար 999 դոլար և 1199 դոլար: