
Հայաստանն ու Թուրքիան․Վրացական ֆիասկո, ադրբեջանական անկում․․․
12:45 | 2023-09-14
2024 թվականի Եվրոպայի առաջնության ընտրական փուլի վերջին երկու հանդիպումներում Հայաստանի հավաքականը վաստակելով մեկ միավոր շարունակում է պայքարը եզրափակիչ փուլի ուղեգրի համար։ Մեր ազգային թիմը դեռևս տեսական հնարավորություններ է պահպանում ենթախբում երկրորդ հորիզոնականը զբաղեցնելու։ Հիշեցնենք, որ Թուրքիայի հետ ոչ-ոքի 1։1 խաղալուց հետո Հայաստանի հավաքականը Երևանում 0։1 հաշվով զիջել էր աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր Խորվաթիային։ Այս պահին մերոնք ունեն 7 միավոր և խմբում երրորդն ենք։ Թուրքիան 10 միավորով երկրորդ հորիզոնականում է գտնվում։ Հայաստանի հավաքականն ընտրական փուլի առաջին խաղում, մարտի 25-ին Երևանում 1։2 հաշվով զիջել էր թուրքերին։
Այնուհետև Ալեքսանդր Պետրակովի գլխավորած հավաքականը Քարդիֆում 4։2 հաշվով Ուելսին հաղթելուց հետո Երևանում 2։1 հաշվով առավելության էր նաև Լատվիայի նկատմամբ։ Թուրքիայի հավաքականը Հայաստանին հաղթելուց հետո սեփական հարկի տակ 0։2 հաշվով զիջել էր Խորվաթիային։ Մինչև Հայաստանի հետ սեպտեմբների 8-ին կայացած հանդիպումը Թուրքիան հյուրընկալվելիս 3։2 հաշվով հաղթել էր Լատվիային և սեփական հարկի տակ 2։0 հաշվով պարտության մատնել Ուելսին։ Խորվաթիայի ազգային հավաքականը ընտրական փուլում անց է կացրել 4 հանդիպում։ Հայասանին հաղթելուց զատ Խորվաթները պարտության են մատնել նաև Թուրքիային, Լատվիային և սեփական հարկի տակ ոչ-ոքի 1։1 է խաղացե Ուելսի հետ։ Այս պահին Խորվաթիայի 10 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը։ Մեր ենթախմբում ոչ մի միավոր չի վաստակել Լատվիայի ազգային թիմը, որը 5 խաղում նույնքան պարտություն է կրել։ Հաջորդ հանդիպումը Հայաստանի հավաքականն անց է կացնելու հոկտեմբերի 12-ին հյուընկալվելով հենց լատվիացիներին։ Նշենք, որ տարածաշրջանի կտրվածքով ԵՎրո-2024-ի ընտրական փուլի վերջին երկու հանդիպումներում 100 տոկոսանոց արդյունք որևէ հավաքական չի գրանցել։ Վրաստանի ազգային թիմը Թբիլիսիում 1։7 հաշվով Իսպանիային զիջելուց հետո հյուրընլավելիս 2։1 հաշվով պարտվեց նաև Նորվեգիային։ Նշենք, որ վրացիները Թբիլիսիում կրեցին պատմության մեջ ամենախոշոր հաշվով պարտությունը։ Հարևան երկրում տեղի ունեցածը որակել են ֆիասկո։ Ավելի վաղը, հունիսին վրացիները 2։1 հաշվով Կիպրոսին հաղթելուց հետո Գլազգոյում 2։0 հաշվով զիջել էին Շոտլանդիային։ Վերջին երկու պարտություններից հետո Վրաստանը կորցրեց Եվրո-2024-ի ուղեգրի համաև պայքարելու հնարավորությունը։ Այս խմբում Շոտլանդիան 5 խաղում ցույց տալով 100 տոկոսանոց արդյունք 15 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը։ Այս հավաքականն արդեն իսկ ապահովել է մասնակցությունը Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլում։ Վրաստանի հավաքականը 4 միավորով գտվում է նախավերջին՝ 4-րդ հորիզոնականում։
Իսպանիայի հավաքականը, որը 4 հանդիպում է անցկացրել 9 միավորով երկրորդն է։ Նշենք սակայն, որ հաղթելով Ազգերի լիգային իսպանացիները տիրացան Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլի ուղեգրին։ Ինչևէ, տարածաշրջանի կտրվածքով բավական ցածր արդյունքը ցույց է տվել Ադրբեջանը։ Անցկացրած 4 հանդիպումներում ադրբեջանցիներըն ընդամենը մեկ միավոր են վաստակել կրելով երկու խոշոր հաշվով պարտություն։ Վերջին խաղում այս հավաքականը Բաքվում 0։1 հաշվով զիջեց Բելգիային։ Առաջին տուրում Ադրբեջանը 4։1 հաշվով զիջել էր Ավստրիային, այնուհետև 5։0 հաշվով Շվեդիային։ Միակ միավորը ադրբեջանցիները վաստակել են հունիսի 17-ին, Բաքվում ոչ-ոքի 1։1 խաղալով Էստոնիայի հետ։ Նշենք, որ Հայաստանը տարածաշրջանում խփած գոլերի ցուցանիշով կիսում է առաջին է հորիզոնականը։ 5 խաղում մեր ֆուտբոլիստները 8 գնդակ են խփել բաց թողնելով 7-ը։ Նույնքան գնդակ է խփել նաև Թուրքիան։ Վրաստանի ազգային հավաքականը 5 խաղում խփել է 4, իսկ Ադրբեջանը՝ 4 խաղում ընդամենը 2 գնդակ։
Փաստորեն Եվրոպայի առաջնության ընտրական փուլի ավարտից 3 տուր առաջ տարածաշրջանում եզրափակիչ փուլի ուղեգրի համար պայքարը շարունակում են Հայաստանն ու Թուրքիան։ Թուրքերին հաղթելու պարագայում մեր դիրքը շատ ավելի շահեկան կլիներ բայց գրանցված ոչ-ոքի արդյունքը որոշակիրոեն հիասթափեցրեց։