Որ դեպքում Հայաստանի հավաքականը կնվաճի Եվրո-2024-ի ուղեգիր

Որ դեպքում Հայաստանի հավաքականը կնվաճի Եվրո-2024-ի ուղեգիր

Եվրո-2024-ի ընտրական փուլի վերջին երկու հանդիպումներում Հայաստանի ազգային հավաքականը վաստակեց մեկ միավոր։ Թուրքիայի հետ արտագնա խաղում ոչ-ոքի 1։1 խաղալուց հետո, մեր ազգային թիմը Երևանում նվազագույն հաշվով զիջեց Խորվաթիային։ Գրանցված արդյունքը էականորեն բարդացրեց պայքարը Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլի ուղեգրի համար։ «Մենք 4 խաղ ենք անցկացրել։ Թուրքիայի դեմ խաղից առաջ տղաներին ասել եմ, որ 5 եզրափակիչ է մեզ սպասվում։ Թուրքիայի դեմ եզրափակիչն անցանք։ Հիմա հերթը Խորվաթիայի դեմ եզրափակիչն է»,- վերջին հանդիպումից առաջ ասել էր Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովը։ Մեր գլխավոր թիմն ըստ էության պարտվեց եզրափակչում ինչը նշանակում է, որ եզրափակիչ փուլի ուղեգրի բանալին այլևս մեր ձեռքում չէ։ Փորձենք հասկանալ ինչ իրավիճակում է Հայաստանի հավաքականն այս պահին և ինչ հնարավորություններ կան խմբում առաջին կամ երկրորդ հորիզոնականում հայտնվելու։ Ներկայում մրցաշարային աղյուսակը 10 միավորով գլխավորում է Խորվաթիան, որն անց է կացրել 4 հանդիպում։ Նույնքան միավոր ունի նաև Թուրքիան, որը սակայն մեկ խաղա ավելի շատ է անցկացրել։ Ավելին, Խորվաթիայի հավաքականը երկրորդ տուրում մրցակցի հարկի տակ 2։0 հաշվով առավելության էր հասել Թուրքիայի նկատմամբ և անձական մրցավեճերի հաշվարկում առավելություն ունի։ Երրորդ տեղում Հայաստանի ազգային թիմն, որը 5 խաղից հետո ունի 7 միավոր։ 7 միավոր ունի նաև Ուելսը, որը վերջին խաղում հյուրընկալվելիս 2։0 հաշվով առավելության հասավ Լատվիայի նկատմամբ։ Փաստորեն, մրցաշարի ավարտից 3 տուր առաջ միանգամից 4 հավաքականներ հնարավորություն ունեն պայքարելու եզրափակիչ փուլի երկու ուղեգրերի համար։ Այս պահին շահեկան դիրքում են գտնվում Խորվաթիան և Թուրքիան, բայց Հայաստանն ու Ուելսը նույնպես տեսական՝ մաթամատիկական հնարավորություն ունեն ենթախմբում երկրորդ հորիզոնականը զբաղեցնելու։ Վերջին երեք հանդիպումներում Հայաստանը հյուրընկալվելու է Լատվիային, Երևանում մրցելու է Ուելսի հետ, իսկ վերջին խաղում Զագրեբում ուժերն է չափելու Խորվաթիայի հետ։ Այս երեք հանդիպումներում 100 տոկոսանոց արդյունք ցույց տալու դեպքում Պետրակովի գլխավորած հավաքականը 99 տոկոսով կնվաճի Եվրո-2024 եզրափակիչ փուլի ուղեգիր։ Հայաստանի հավաքականի հիմնական խնդիրը մոտակա մրցակցին՝ Թուրքիային շրջանցելն է։ Հոկտեմբերի 12-ին մեր ազգային թիմը Ռիգայում խաղալու է Լատվիայի հետ, իսկ թուրքերը Զագրեբում մրցելու է Խորվաթիայի հետ։ Կա հավանականություն, որ արդեն մեկ ամսից Հայաստանի հավաքականը միավորների քանակով կհավասարվի Թուրքիային։ Հաղթելով Թուրքիային Խորվաթիան կնվաճի Եվրո-2024-ի եզրափակիչ փուլի ուղեգիր և վերջին երեք հանդիպումները մարզական առումով այլևս կարևոր նշանակություն չուն ունենա։ Նախավերջին խաղում Հայաստանի հավաքականը նոյեմբերի 18-ին կհյուրընալի Ուելսին, իսկ թուրքերը նոյեմբերի 15-ին սեփական հարկի տակ կմրցեն Լատվիայի հետ։ Վերջին տուրում էլ Տեղի կունենան Խորվաթիա-Հայաստան և Ուելս Թուրքիա հանդիպումները։ Կարճ ասած վերջին երեք խաղում անհրաժաշտ է, որպեսզի Թուրքիայի ազգային հավաքականը կորցնի առնվազն 5 միավոր։ Տեսկանորեն, եթե Հայաստանի հավաքականը հաղթի վերջին երեք խաղերում, իսկ Թուրքիան Խորվաթիայի զիջելուց հետո ոչ-ոքի խաղա Լատվիայի կամ Ուելսի հետ, մեր թիմը խմբում կզբաղեցնի երկրորդ հորիզոնականը։ Թուրքիայի հետ դիմականությունում գոնե երկու միավոր վաստակելու դեպքում մրցաշարային իրավիճակը բոլորովին այլ կլիներ։ Էսքիշեհիրում հաղթելու պարագայում մերոնք հիմա շատ ավելի շահեկան վիճակում կլինեին, բայց․․․։ Ունենք այն ինչ ունենք և մեզ ոչինչ չի մնում անել, քան պայքարել տեսական հնարավորությունն օգտագործելու համար։ Հայաստանի հավաքականն վերջին հանդիպումներում ապացուցեց, որ կարող է և պատրաստ է պայքարել մինչև վերջ։ Լիահույս ենք, որ մեր ֆուտբոլիստները նույն սկբունքով խաղադաշտ դուրս կգան նաև վերջին երեք հանդիպումներում։