Հայաստանը պայքարեց մինչև վերջ, բայց ցավալի պարտություն կրեց

Հայաստանը պայքարեց մինչև վերջ, բայց ցավալի պարտություն կրեց

Ֆուտբոլի Եվրոպայի առաջնության ընտրական փուլի D խմբի հերթական տուրում Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը «Հանրապետական» մարզադաշտում հյուրընկալեց Խորվաթիային: Հանդիպման մեկնարկում խորվաթները առավելություն ունեին, սակայն Հայաստանի ընտրանին շեշտը դրել էր հակագրոհների վրա: Հյուրերին հաջողվեց հանդիպման հաշիվը բացել անկյունայինի խաղարկումից հետո: Աչքի ընկավ Անդրեյ Կրամարիչը (16-րդ րոպե): Առաջին կեսում Հայաստանի ընտրանուն այդպես էլ չհաջողվեց հետ բերել կորցրածը: Երկրորդ կեսի մեկնարկում էլ առավելությունը խորվաթներինն էր: Հայաստանի ընտրանու կազմում հաջող էր գործում Օգնեն Չանչարևիչը: Խորվաթիայի ընտրանին շարունակում էլ վերահսկել խաղը, իսկ Հայաստանի ընտրանու գրոհների եզրափակումը մնում էր անհաջող: Հայաստան-Խորվաթիա` 0:1: Հաջորդ հանդիպումը Հայաստանի ազգային թիմը կանցկացնի հոկտեմբերի 12-ին` արտագնա խաղում մրցելով Լատվիայի հետ: