- Հավելվածի միջոցով վճարումները կատարվում են արագ և պարզ եղանակով․ պարզապես անհրաժեշտ է անհպում վճարման հնարավորությամբ քարտը մոտեցնել SoftPOS հավելվածով սմարթֆոնին:
- Վճարում ընդունելու համար POS տերմինալի փոխարեն անհրաժեշտ է ունենալ միայն սմարթֆոն։
- Ձեր տերմինալը միշտ Ձեզ հետ է, և Դուք կարող եք վճարումներ ստանալ ցանկացած պահի և ցանկացած վայրից՝ ըստ հարմարության։
- SoftPOS հավելվածի միջոցով հնարավոր է ընդունել անկանխիկ և անհպում վճարումներ կրեդիտային և դեբետային բոլոր քարտերով, ինչպես նաև Apple Pay և Google Pay վճարման եղանակներով:

Ձեր բիզնեսը՝ մեր լուծումները․ IDBank-ի SoftPOS հավելվածը՝ Ձեր վաճառքի գործիք
16:30 | 2023-09-08
Եթե ունեք փոքր կամ շարժական բիզնես, ապա IDBank-ի SoftPOS հավելվածը այն է, ինչ փնտրում եք։
SoftPOS-ը ստանդարտ POS տերմինալի բջջային տարբերակն է, որը ցանկացած Android սմարթֆոն վերածում է վճարային տերմինալի: Պարզապես Ձեր սմարթֆոնը պետք է ունենա NFC ընթերցելու հնարավորություն։
Վճարման այս եղանակն առավել հարմար է հատկապես շարժական բիզնեսներին՝ առաքման և սննդի ծառայություններ մատուցող ընկերություններին (սրճարաններ, ռեստորաններ և այլն), որոնք կարող են օգտվել հետևյալ առավելություններից․