Ո՞վ կառաջնորդի հանրապետականներին. Ֆլորիդայի նահանգապետ դե Սանտիսը՝ Թրամփի հիմնական հակառակորդ

Ո՞վ կառաջնորդի հանրապետականներին. Ֆլորիդայի նահանգապետ դե Սանտիսը՝ Թրամփի հիմնական հակառակորդ

Ֆլորիդայի նահանգապետ Ռոն դե Սանտիսը, որն այժմ պաշտոնապես գրանցվել է որպես ԱՄՆ նախագահի թեկնածու, համարվում է հանրապետական Թրամփի հիմնական հակառակորդը։ Նա այլևս դուրս է եկել ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի ստվերից։ «Թրամփն այսօր լրիվ այլ տղա է, քան այն ժամանակ, երբ նա առաջադրվում էր 2015 և 2016 թվականներին», - ասել է դե Սանտիսը Թենեսիի պահպանողական ռադիոհաղորդավար Մեթ Մերֆիին՝ հավելելով. «Ես չգիտեմ՝ ինչ է պատահել Դոնալդ Թրամփին»։ Դե Սանտիսը սկսել էր Թրափին քննադատել վերջինիս նախագահության վերջին ամիսներին, երբ արդեն սկսվել էր Սպիտակ տունը լքելու՝ Թրամփի հետհաշվարկը։ Դե Սանտիսը, որը Թրամփի օրոք երկու տարի աշխատել է կոնգրեսում և ևս երկու տարի եղել է Թրամփի ամենամտերիմ նահանգապետերից, հիմա նրան դաժան քննադատության է ենթարկում ու սպասվելիք նախագահական ընտրություններում դիրքավորվում որպես Հանրապետական կուսակցության հիմնական առաջնորդ։