Թուրքիայի ընտրություններից հետո ունենալու ենք Անկարա-Մոսկվա-Բաքու սերտ առանցք

Բանակցությունների մոսկովյան ռաունդը ոչ տապալվեց, ոչ արդյունավետ եղավ: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց տարածաշրջանային հարցերով փորձագետ Արմեն Պետրոսյանը: Փորձագետը կարծում է, որ արագ հանդիպումները բովանդակային շերտ չեն կարող ունենալ․ «Այս պահին որևէ կոնկրետ պայմանավորվածության հիմք չեմ տեսնում: Քանի առջևում Թուրքիայի ընտրություններն են, Ադրբեջանը չի կարող պայմանավորվածության գնալ: Քիշնևում արդեն ունենալու ենք վստահ Ադրբեջան, ճնշումները մեծ ազդեցություն չեն ունենալում, կունենանք նաև Անկարա-Մոսկվա-Բաքու սերտ առանցք: 2020-ին Մոսկվան Բաքվին միջանցք է խոստացել․ հարցը այս պահին ռուսական հարթակում օրակարգային է»: