Հայաստանի հավաքականի նորեկը Ֆրանսիայից, ով արցախցի է

Հայաստանի հավաքականի նորեկը Ֆրանսիայից, ով արցախցի է

Մամուլում տարածված տեղեկությունների համաձայն Հայաստանի ազգային հավաքականը կունենա նորեկ Ֆրանսիայի բարձրագույն դիվիզիոնից՝ Լիգա 1-ից։ «Առաջին լրատվական»-ի տեղեկություններով առաջիկա հունիսի մեր ազգային թիմին կմիանա «Նանտի» կիսապաշտպան 21-ամյա կիսապաշտպան Գոռ Մանվելյանը։ Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականը հունիսի 16-ին՝ Եվրո-2024-ի ընտրական փուլում հյուրընկալվելու է Ուելսի ընտրնուն, իսկ 3 օր անց Երևանում մրցելու է Լատվիայի հետ։ Ով է Գոռ Մանվելյանը և ինչ ակնկալիքներ կարող ենք ունենալ այս ֆուտբոլիստից։ 2021 թվականի ապրիլին Մանվելյանը պայմանագիր է «Նանտի» հետ։ Մինչ այս Մանվելյանը ելույթ է ունեցել «Նանտի» պատանեկան, երիտասարդական և երկրորդ թիմերում։ Սա հայ ֆուտբոլիստի առաջին պերֆեսիոնալ պայմանագիրն է հայտնի ակումբի հետ։ Այն գործելու է մինչև 2024 թվականը։ Մանվելյանը ծնվել է Ստեփանակերտում, այնուհետև տեղափոխվել է Ֆրանսիա։ Նրա գործակալը հայազգի Գրեգորի Մարդյանն է։ Մինչև «Նանտի» հետ պրոֆեսիոնալ պայմանագրի կնքումը Մանվելյանը արդյունավետությամբ աչքի է ընկել դուստր թիմերում։ 17 տարեկան հասակում հայ ֆուտբոլիստը Ֆրանսիայի չեմպիոն է դարձել 19 տարեկանների թիմում։ 2020 թվականին նույն թիմի կազմում խփել է 17 գնդակ և կատարել 8 գոլային փոխանցում։ Ի դեպ, Մանվելյանի պայմանագիր կնքում աղմուկ էր բարձրացրել Ադրբեջանում։ «Նանտի» պաշտոնական կայք ներկայացնելով Գոռ Մանվելյանին մասնավորապես նշել էր․ «Մանվելյանը Սպեփանակերտից է՝ (Հայաստան)»։ Ադրբեջանական մամուլը շտապել էր արձանագրել, որ ֆրանսիական հայտնի ակումբը Ստեփանակերտը ինքնաբերաբար նաև Արցախը ճանաչում է որպես Հայաստանի մաս։ Ասել, որ տեղի ունեցածը պատահականության հետևանք էր միանգամայն ճիշտ չի լինի։ 2012-2016 թվականը «Նանտը» գլխավորել է հայ մասնագետ Միշել Տեր-Զաքարյանը, ով որպես ֆուտբոլիստ 90-ական թվականներին հանդես է եկել Հայաստանի ազգային հավաքականում։ Այսինքն դեռևս 2012 թվականից «Նանտի» ղեկավարությունը հստակ տեղեկություններ և պատկերացում է ունեցել մեր երկրի մասին։ Ինչ խոսք նման հայտարությունում մեծ է նաև Մանվելյանի դերը, ով իր ծննդավայրը ներկայացրել է, որպես Հայաստանի մաս։ Ի դեպ Ստեփանակերտը որպես Հայաստանի մաս էր ներկայացված նաև «Տրանսֆերմարկետ» պարբերականում, Գոռ Մանվելյանի տվյալների էջում։ Նշենք, որ Մանվելյանը երբևէ չի հրավիրվել Հայաստանի ոչ մի տարիքային հավաքական։ Ներկայում Մանվելյանը մարզում է «Նանտի» հիմնական թիմում սակայն ոչ մի պաշտոնական հանդիպման չի մասնակցել։ Ամեն դեպքում այս ֆուտբոլիստը ունի մեծ պոտենցիալ և կարող է դրսևորվել մեր հավաքականում։ Մանվելյանն ամրակազմ է, իսկ հասակը 1․80 սմ։ Հայ ֆուտբոլիստը խաղում է ինչպես հենակետային դիրքում այդպես էլ կիսապաշտպանության կենտրոնում։ Ըստ Տրանսֆերմարկետի Մանվելյանի տրանսֆերային արժեը կազմում է 400 հազար եվրո։ Այո այս ֆուտբոլիստն ունի բարձր մակարդակի հանդիպումներին փորձի պակաս բայց,․․․։ Վերջին շրջանում Հայաստանի ազգային հավաքականում նորամուտը նշեցին մի շարք երիտասարդ ֆուտբոլիստներ աչքի ընկելով տպավորիչ ելույթներով։ Թերևս ամենավառ օրինակը։ Մարտի 25-ին Եվրոպայի առաջնության ընտրական փուլի Թուրքիայի դեմ սկզբունքայի խաղում փայլեց «Կրասնոդարի» երկրորդ թիմի 18-ամյա պաշտպան Գեորգի Հարությունյանը։ Վերջինս ևս որևէ հանդիպում չի անցկացրել «Կրասնոդարի» հիմնական թիմում: Ավելին Թուրքիայի դեմ Հարությունյանն առաջին անգամ կրեց մեր ազգային հավաքականի մարզաշապիկը։ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան աշխատանքներ է տանում արտերկրում հանդես եկող հայ ֆուտբոլիստներին մեր հավաքականներում ներգրավելու ուղղությամբ։ Փաստ է, որ սփյուռքում ունենք ֆուտբոլային մեծ պոտենցիալ, որը պարտավոր ենք օգտագործել։ Հայկական թիմերում տեղացի որակյալ ֆուտբոլիստների պակաս կա, որը պետք է փորձենք լրացնել արտեկրում ելույթ ունեցող կադրերով։